Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Մանկական կերերի շուկայում կրկին գնաճ է, իսկ վերահսկող չկա. «Ժողովուրդ»

Մանկական կերերի շուկայում կրկին գնաճ է, իսկ վերահսկող չկա. «Ժողովուրդ»
284
Ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ., 09:04

«Ժողովուրդ» օրաթերթը տևական ժամանակ է, ինչ այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում: Ներմուծող ընկերություններն արդարանում են՝ մեղքը դարձյալ բարդելով եվրոյի և դոլարի փոխարժեքի վրա: «Ահազանգած քաղաքացիներից մեկը փոխանցեց, որ Nutrilon կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4900 դրամից բարձրացել է՝ դառնալով 5800 դրամ: Ի դեպ, դեղատուն կա, որտեղ այն վաճառվում է 6200-6300 դրամով:

Թանկացել է նաև «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները, հայտնի Hipp մանկական կերերը: Օրինակ, «Սիմիլակ Գոլդ» կաթնային խառնուրդը 5060 դրամից դարձել է 5560 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Nutrilon-ը Հայաստան ներմուծում է «Սլավ գրուպ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից, որի վաճառքի գծով տնօրեն Հովհաննես Բալայանը փոխանցեց. «Մեր կերերի թանկացման պատճառը դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումն է»»:

Մանրամասները՝ թերթի համարում: