ՍԴ-ն քննում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Սահմանադրական դատարանը քննում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:
Ինչպես հայտնի է, ՍԴ-ն որոշել է միավորել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները և քննել դատարանի նույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին:
Դատաքննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:
Նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կմասնակցեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և անդամ Նունե Հովհաննիսյանը:
Իսկ ՔՊ-ն ներգրավվել է որպես երրորդ անձ՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությունում:
Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքը հայտարարել է հետևյալ ընտրախախտումների մասին. «ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ժամանակ 109 618 քաղաքացու անձնագրերը չեն գործել։
23 790 քաղաքացու անձնագրերը գործել են, սակայն լուսանկարը չի ցուցադրվել, ինչը բացառում է անձի նույնականացման հնարավորությունը, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանար:
10.993 ընտրող Զինված ուժերի ներկայացուցիչներ էին, և բոլորիս հայտնի է՝ ինչպես են նրանց ուղղորդել կամ ինչպես են նրանք բաց քվեարկել։ Բացի այդ, տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղ են նրանք քվեարկել․ քվեարկության գործընթացը գաղտնի է պահվել»,- նշել էր Արամ Վարդևանյանը:

Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»
1809:36
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»
2909:24
Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում․ «Հրապարակ»
3409:18
Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան․ «Հրապարակ»
4709:12
«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
11103:06
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
10902:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
12000:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
12900:18