«ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանները չեն ընդունել Շուշի այցելելու Ալիևի հրավերը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանները, և էլի մի քանի երկրի դեսպան, չեն ընդունել Շուշի այցելելու Ալիևի հրավերը: Անկասկած է, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական մոտիվը: ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեպքում դա անշուշտ Մինսկի խմբի համանախագահությունն է, և սա հատկանշական հանգամանք է: Այսինքն՝ համանախագահ երկրներն առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ՝ ոչինչ որոշված չէ, քանի դեռ որոշված չէ ամեն ինչ:
Սա դեռ չի նշանակում, որ նրանք դե ֆակտո չեն ճանաչում պատերազմի հետևանքը: Չխաբենք ինքներս մեզ:
Լայնամասշտաբ պատերազմն ավարտվել է, բայց չի ավարտվել այն մեծ գործընթացը, որի բաղադրիչ և գործիքներից մեկը եղել է հենց պատերազմը: Այդ գործընթացը շարունակվում է և կշարունակվի դեռ երկար:
Եվ այստեղ, ի դեպ, հարցերից մեկն էլ այն է, թե արդյո՞ք այդ երկար ընթացքում դարձյալ կառաջանա պատերազմ-գործիքի անհրաժեշտություն, ե՞րբ, ինչպե՞ս: Բայց, չշեղվենք:
Շուշի չայցելելը դեռ չի նշանակում, որ չեն ընդունում քաղաքի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելը:
Հետևաբար չընկնենք պատրանքների գիրկը և տեղիք տանք նաև մեդիամանիպուլյացիաների: Շուշի չայցելելն ընդամենը նշանակում է, որ համանախագահներից յուրաքանչյուրը դեռ չի ստացել այն քաղաքական գինը, որ արժե այցը: Չի ստացել Ալիևի՞ց, թե՞ Էրդողանից, սա էլ թերևս հարց է»:

«Երբ ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, դա կարող է նրան արթնացնել»․ Թաթուլ Հակոբյան
5903:06
«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան
6702:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
6701:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
6400:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
12500:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
6800:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
7300:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
61Երեկ, 23:54