Բեզոսի ընկերությունը տիեզերք թռչելու պաշտոնական լիցենզիա է ստացել

ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) լիցենզիա է տրամադրել Blue Origin ընկերությանը՝ New Shepard տիեզերանավով մարդկանց տիեզերք տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Հուլիսի 20-ին Blue Origin-ի առաջին չվերթով նախատեսված է Amazon-ի նախկին գործադիր տնօրենին Ջեֆ Բեզոսի թռիչքը տիեզերք»,- նշում է գործակալությունը։
Blue Origin ընկերության համար FAA լիցենզիան գործում է մինչև օգոստոս։
Ինչպես նշվում է, լիցենզիայի տրամադրումից առաջ FAA-ն ստուգել է հրթիռ-կրիչի ապարատային և ծրագրային ապահովման աշխատանքի անվտանգությունը, որից հետո հաստատել է, որ համակարգը համապատասխանում է բոլոր պահանջներին:
Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին Բեզոսը մտադիր է 11 րոպեանոց թռիչքը տիեզերք իրականացնել իր եղբոր և Blue Origin աճուրդի հաղթողի հետ միասին։ Դեպի տիեզերք տոմսը վաճառվել է 28 միլիոն դոլարով:
New Shepard-ի ուղևորներն անկշռության մեջ կգտնվեն մոտ 3 րոպե։ Ապագայում հրթիռի տոմսը կարող է արժենալ 200 հազար դոլար։

«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
29Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
49Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
71Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
103Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
128Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
71Երեկ, 22:00
«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
68Երեկ, 21:42
«Չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Հրանտ Բագրատյանը քաղաքական առումով ինչ-որ մի բան կարող են անել». Վիլեն Գաբրիելյան
83Երեկ, 21:24