«Հերթական անհեթեթ որոշման փորձը». Տիգրան Ներսիսյան
![]() 502 Չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ., 12:12 ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթական անհեթեթ որոշման փորձը․ Երաժշտական կամերային թատրոնը պիտի ապրի իր տանը, իր ծածկի տակ: Ոչ մի թատրոն՝ կայացած թատրոն մեկ ուրիշ թատրոնի հետ նույն հարկի տակ ապրել, ստեղծագործել, պահպանել իր դիմագիծը, իր տեսակը չի կարող, մանավանդ, երբ մեծ թատրոնի մեջ ուզում ես տեղավորել փոքր թատրոնը՝ իր ամբողջ ստեղծագործական կազմով. այն պարզապես ժամանակի ընթացքում կտարալուծվի, կավարտվի, կվերջանա: Հիշեք «ՓՈՍԻ» էքսպերիմենտալ թատրոնը, ո՞ւր է այն: Դերասանների, ռեժիսորների կողմից ստեղծված, քարը քարին դրված, իր տեսակի մեջ յուրահատուկ թատրոն: Միացրեցին մեկ այլ թատրոնի և ո՞ւր է հիմա այն... Չկա․․․ Ավարտված է: Եվ այդ ամենը շենքի համար, տարածքի համար: Կործանեցին մի հարաշալի մշակույթի օջախ՝ ռեստորան սարքելու համար: Հիմա այս դեպքում ասում են, որ շենքը տրամադրվելու է Սիմֆոնիկ նվագախմբին: «Ուզում եմ հավատալ», բայց արդյո՞ք արժե՝ մեկ մշակութային օջախի, ինքնատիպ թատրոնի կործանման, ոչնչացման հաշվին ապահովել մեկ այլ մշակութային միավորի բարեկեցությունը: Իհարկե, ոչ... Կարծում եմ՝ հենց Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և ղեկավարը ոգևորված չեն կարող լինել այս անհեթեթ որոշմամբ: Փոքր-ինչ թատրոնից հասկացող մարդը մտքի ծայրով իսկ չի անցկացնի այսպիսի բան՝ եթե ետին միտք չունի: Ընդհանրապես կյանքից գիտենք՝ ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի․․․ Սա հենց այնպես... Իսկ իմ Կամերայինի գործընկերներին ցանկանում եմ ուժ և կորով: Պայքարեք և պահպանեք ձեր տունը, ձեր օջախը: Այն ձեր ստեղծածն է, Ձեր փոխարեն դա ոչ ոք չի անի, |
Բացվեց «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» աննախադեպ ցուցահանդեսը (լուսանկար)
108Երեկ, 23:54Մեկ նկարի ցուցահանդես. «Լուսնկա գիշեր Դնեպրում»
130Երեկ, 22:54«Հայաստանում մշակույթի բացառիկ տոն էր»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
27720.09.2025, 04:36Շանթահարված խաչքարը վերականգնվում է (լուսանկար)
35119.09.2025, 10:18Արարատ լեռն առաջին անգամ պատկերվել է մ.թ.ա. I -ին դարում հատված դրամների վրա
56217.09.2025, 00:54«Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված. Տիգրան Գյուլումյանին կոչ եմ անում չվախենալ». Անուշ Ասլիբեկյան
60216.09.2025, 23:12«Դեռ դատարանի որոշումը չկա, բայց արդեն քանդում են «Գոյ»-ի բեմը»․ Սարգիս Արզումանյան
28115.09.2025, 15:12«Մկրտիչ Արզումանյան, ի՞նչ էիք զգում, երբ խոնարհվում էիք ուրացողի առաջ». Դավիթ Ղահրամանյան (լուսանկար)
69915.09.2025, 01:30