Վրացական հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը

Վրացական 4 հեռուստաալիք 1 օրով դադարեցրել են հեռարձակումն ու պահանջում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ նրան մեղադրելով հուլիսի 5-ին Թբիլիսիում լրագրողներին ծեծի ենթարկելու հետ կապված իրավիճակը սադրելու մեջ, հաղորդում է Sputnik-georgia-ն:
Այդ ԶԼՄ-ների ղեկավարությունը պահանջել է պաշտոնանկ անել Իրակլի Ղարիբաշվիլիին, ինչպես նաեւ «պատժել բռնություն իրականացրած բոլոր անձանց»: Հեռուստաընկերությունների էկրաններին հեռարձակվում է 53 լրագրողների ազգանունների ցանկը, որոնք տուժել են Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում:
Հիշեցնենք՝ Վրաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում էին երթ անցկացնել հուլիսի 5-ին, սակայն կազմակերպիչներն այն չեղարկել են սեռական փոքրամասնությունների հակառակորդների ակցիայի պատճառով, որոնք այդ օրը փակել էին Ռուսթավելի պողոտան: Անկարգությունների մասնակիցները քարեր և շշեր են նետել լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա։
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Թբիլիսիի փողոցներ՝ արձագանքելով հեռուստաընկերության աշխատակցի մահվան մասին տեղեկատվությանը։ Նրանք Վրաստանի կառավարության ղեկավարին մեղադրել են նրանում, որ հենց նրա խոսքերն են հրահրել ԼԳԲՏ-շքերթի չեղարկումն ու դրա հակառակորդների ուժային գործողությունները:

«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
600:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
3500:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
4000:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
4400:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
39Երեկ, 23:54
Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
43Երեկ, 23:18
«Դատավորները հայտնվել են երկընտրանքի առջև»․ Ռոբերտ Ամստերդամ
62Երեկ, 22:54
«Այս իշխանությանը հերթական փուչիկը պայթեց»․ Արմեն Եղիազարյան
64Երեկ, 22:42