«Ադրբեջանը շարունակում է իր արտաքին վենդետա-ռևանշը Հայաստանի ու Արցախի հանդեպ». Նարինե Դիլբարյան
![]() 272 Հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ., 02:06 Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չլուծված խնդիրների ճնշումը, որն ահագնանալու է, Երասխում ադրբեջանցիների հերթական ինժեներատեխնիկական, տարածքային առաջխաղացումը կանխելիս հայ զինծառայող է զոհվել, մինչ այդ նույնը եղավ Գեղարքունիքում: Հայտնի վերջաբանով արտահերթ ընտրությունները ճգնաժամը հանգուցալուծելու փոխարեն առավել բևեռացրին այն, մեզ մոտ ներքին վենդետաների ժամանակն է՝ Փաշինյանի գլխավորությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իր արտաքին վենդետա-ռևանշը Հայաստանի ու Արցախի հանդեպ: Ով ինչով է մտահոգ...: Արդեն չես էլ հասկանում, թե երբ է պետականորեն համակարգային դիվանագիտական, քաղաքական, ռազմական հակահարված և հակազդում մշակվելու արտաքին թշնամու դեմ, ունա՞կ ենք արդյոք: Մենք ազգային անվտանգության նոր մարտավարության նախագիծ անգամ չունենք, ՀՀ ռազմաքաղաքական իրավիճակն աղետալի փոխվել է տարածաշրջանում ի վնաս մեզ, ի՞նչ քայլերի հերթականություն է անհրաժեշտ իրավիճակը նախ՝ սառեցնելու, ապա՝ նվազագույնս հայապաշտպան դարձնելու համար, որից հետո միայն հնարավոր կինի կայունությունը երաշխավորող և ՀՀ ու Արցախի անվտանգությունից բխող ռազմավորություն ձևավորելու: Սին ու ձևական հանդիպումների ու խոսքերի փոխարեն պետք է ճշտել, թե արտերկրի, հայկական սփյուռքի, Հայաստանի ու Արցախի կարողունակ դեմքերի հետ ինչպիսի իրական գործակցություն է հնարավոր ծավալել՝ հստակ օրակարգով»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
