Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին
![]() 846 Չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ., 14:42 «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է հասկանա տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով հուլիսի 9-ին Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից բողոքի նոտայի հղումը։ «Հայաստանի ԱԳՆ-ի այս քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը դեռ միջազգային իրավունքին հակասող և տարածքային պահանջների վրա հիմնված դիրքորոշում է ցուցաբերում։ Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հայաստանը ոչ միայն իրավունք չունի բողոք հայտնելու, այլև չի կարող մեկնաբանել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող տարածք կատարված որևէ այց։ Շուշին արդեն ազատագրվել է և, ինչպես մյուս ազատագրված շրջանները, Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Այստեղ այցելություններ իրականացվում են և կիրականացվեն։ Վերականգնողական աշխատանքներ են անցկացվում և քաղաքի օրինական տերերը շուտով կվերադառնան իրենց տները։ Թվում է, թե Հայաստանի ԱԳՆ-ում ղեկավարության բացակայությունն անդրադառնում է նաև այդ մարմնի կողմից պատրաստած փաստաթղթերի վրա»,- հայտարարել է Աբդուլաևան։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
