Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2020-2021թթ. hամերգաշրջանի փակման համերգը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Համերգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կկայանա հուլիսի 15-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, գոսերի և լարայինների համար գրված սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի), կինոերաժշտությունը։
Համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաև դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ կատարելով Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մշտապես աշխատանքներ է իրականացրել Հայաստանում և դրա սահմաններից դուրս հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Էդվարդ Միրզոյանի արվեստը հանրայնացնելու ուղղությամբ։ Մասնավորապես 2019 թվականին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, ձայնագրել է Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
148Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
287Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25717.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
37516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
129715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60812.09.2026, 23:54