«ԱԺ ընտրություններից հետո տեղի է ունենում այն, ինչ կանխատեսում էինք». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ: «ԱԺ ընտրություններից հետո տեղի է ունենում այն, ինչ կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար ու սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե ՀՀ-ն ու Արցախն իբր դեմ են խաղաղությանը, սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին, ինչի դրսևորումները տեսնում ենք վերջին ամիսներին ու օրերին: ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող խումբը բավականին կառուցողական աշխատանք է իրականացնում՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման վերաբերյալ, ու Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցի» մասին որևէ կապ չունեն աշխատանքային խմբի աշխատանքի հետ: Բայց մենք շարունակելու ենք աշխատանքը եռակողմ խմբում՝ ՀՀ շրջափակումը ճեղքելու ուղղությամբ»: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
2116:54
«Կալանքները, հետապնդումները, ճնշումները նկատելի են եղել Եվրոպայի խորհրդի համար»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5016:06
«Եկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է»․ Լիաննա Գասպարյան
5615:30
«Այս ՔՊ-ական կինը միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
6714:30
«Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ հարգել ՀԱՍԵ-ի ինքնավարությունը»․ CSI
12014:12
«Իշխանության ղեկին գտնվող անձն օրը 16 անգամ կարող է լայվ մտնել, բայց սեպտեմբերի 27-ին ժամանակ չգտավ գրառում անելու»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
7713:48
«Արմեն Խաչատրյանի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից»․ Վահագն Սարոյան
7513:24
«Իրանի պատասխանը ցանկացած արկածախնդրության և ճնշման կլինի կոշտ ու արագ»․ Ղալիբաֆ
12112:25