ԱՄՆ-ը 5 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում երիտասարդների հետ աշխատելու համար
![]() 693 Հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ., 19:30 ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է 5 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում երիտասարդների հետ աշխատելու՝ «հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջխաղացման համար»: Այս մասին ասված է դրամաշնորհի նկարագրության մեջ, փոխանցում է RT-ն։ Ինչպես հետևում է փաստաթղթից, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ երիտասարդները բավականին ակտիվ մասնակցել են նաև երկրի քաղաքական կյանքին: Մասնակցությունը ցայտուն դրսևորվել է հատկապես 2018 թվականին հանրապետությունում այսպես կոչված թավշյա հեղափոխության ժամանակ։ Սակայն ներկայումս, ինչպես նշվում է, Հայաստանի բնակչության ներգրավվածությունը քաղաքականության հետ կապված հարցերում հիմնականում արտահայտված է քվեարկությանը մասնակցելու, իշխանությանը հրապարակավ քննադատելու կամ դրան չենթարկվելու հնարավորությամբ։ Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ երկրում անհրաժեշտություն է ձևավորվել հասարակայնությանը իրազեկելու այն ինստիտուտների աշխատանքի մասին, որոնց օգնությամբ կարող է արտահայտել իր հայացքները կամ դժգոհությունը: Այսպես, խոսելով իր նոր նախաձեռնության մասին՝ USAID-ում նշում են, որ այն ուղղված է Հայաստանի երիտասրդությանը «կոլեկտիվ գործողությունների մեջ ներգրավելուն, որպեսզի այն ազդի պետական քաղաքականության վրա և կառավարությանը պատասխանատվության ենթարկի»: «Միջոցառման նպատակն է երիտասարդությանը (10-29 տարեկան) ներգրավել հայ հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջմղմանը»,-նշված է տեքստում: Ամերիկյան գործակալությունում կարծում են, որ այս գործունեությունը երիտասարդ տղաների և աղջիկների մոտ «ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներին անհրաժեշտ» պատասխանատվության զգացում կսերմանի և թույլ կտա ակտիվորեն մասնակցել քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանում «ժողովրդավարական ինստիտուտների աջակցությանը»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
