Գերմանացի ոստիկաններն ընդհատել են Սոլովյովի եթերը

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի «Полный контакт» հաղորդման եթերն ընդհատվել է այն պատճառով, որ Գերմանիայից նրա զրուցակից Ալեքսանդր Սոսնովսկիի մոտ են եկել ոստիկանները:
Հուլիսի 14-ին Սոսնովսկին եթերում պատմել է Ալեքսեյ Նավալնիի արյան նմուշառման ամսաթվի վերաբերյալ զեկույցում առկա հակասությունների մասին: Այդ պահին սկսել են բնակարանի դռան զանգի ու թակոցի ձայներ լսվել։ Պարզվել է, որ ոստիկանները եկել են Սոսնովսկիի տուն։ Նրա խոսքով՝ ոստիկանները ճշտել են իր անունն ու հասցեն, պարզել են՝ ամեն ինչ կարգին է, թե ոչ, ինչից հետո հեռացել են։
«Ես չեմ կարող դա բացատրել այլ բանով, բացի նրանով, որ ինչ-որ մեկը ուշադիր հետևում է, թե որտեղ եմ, ինչ եմ անում և ինչ-որ ազդանշաններ է տալիս»,- ասել է հյուրը:
Սոլովյովի կարծիքով՝ դա կարող է կապված լինել Սոսնովսկիի գործունեության հետ, որն ակտիվորեն լուսաբանում է Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը:

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
247Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
115Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
129Երեկ, 16:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
144Երեկ, 15:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
117Երեկ, 14:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
224Երեկ, 14:00
Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները
121Երեկ, 13:24
«Պատերազմը եղել է Ալիևի կյանքի առաքելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
110Երեկ, 13:12