Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հուլիսյան մարտեը ՀՀ-ի պատմության մեծագույն սադրանքներից մեկն է». Կարպիս Փաշոյան

«Հուլիսյան մարտեը ՀՀ-ի պատմության մեծագույն սադրանքներից մեկն է». Կարպիս Փաշոյան
260
Շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ., 23:54

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անցած տարի այս օրերին հայկական իրականությունը ներքաշված էր անզուսպ ռազմամոլության և աննահանջ շովինիզմի շքերթի մեջ։ Կրթված, բայց ոչինչ չսովորած առաջադեմ զանգվածները թերկրթված և անհռչակ հայ ֆաշիստների հետ ձեռք ձեռքի տված մոլագար հանդիսատեսի կարգավիճակով ճանապարհ էին հարթում լիակատար կապիտուլյացիայի համար։
Իսկ հիմա նրանք կուսական են և անմեղ, գնահատականների մեջ՝ հանդարտ ու զուսպ՝ մոռանալով, որ հենց իրենք են նորաձև դարձրել պատերազմի գաղափարը։ Մոռացել են, որ իրենք են պետությանը ստելու մանդատ տվել և գրաքննություն սահմանել պատերազմի հակառակորդների նկատմամբ։
Հուլիսյան մարտեր հորջորջվող գործողությունը Հայաստանի պատմության մեծագույն սադրանքներից մեկն է և հենց այդտեղ է թաքնված մեր ոչնչացման գաղտնիքը, դրա նկատմամբ հայ ինտելեկտուալ շրջանակների վերաբերմունքի մեջ է քողարկված հայկական նողկալի երեսպաշտությունը։ Իսկ ազգային հերոս կապիտան Սանամյանը ընդամենը զոհն է կրթված հայ քաղքենու բնազդների և արտացոլանքն է տասնամյակների ֆետիշացված կեղծիքի»:

Աղբյուրը`   Կարպիս Փաշոյան