«Նաիրին բարձրացնում է իշխող ուժի վարկանիշը». Ալեքսանդր Լապշին
![]() 1001 Կիրակի, 18 հուլիսի, 2021 թ., 11:30 Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին անդրադարձել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի ներկայացրած բացահայտումներին: Նա ընդգծել է, որ այս աղմուկից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են գովաբանել Հոխիկյանին և վատաբանել իրեն: Նա ծաղրել է ադրբեջանական մամուլը՝ ասելով, որ եթե նրանք ուզում էին, որ Լապշինին հայ հասարակությունն ատի, ոչ թե պետք է վատաբանեին, այլ գովեստի խոսքեր ասեին իր հասցեին: «Իսկ եթե լուրջ, Նաիրին լավ մարդ է և լուրջ լրագրող. վաղուց եմ նրան ճանաչում: Հասկանում եմ, որ նա սարսափի մեջ է նրանից, ինչ եղել է Արցախում, և նա փորձում է ինչ-որ բան փոխել: Բայց ինձ թվում է, որ սխալ է քո ենթադրությունները որպես փաստեր փոխանցելը և նույնիսկ փորձել ինձ ներքաշել դրանում՝ որպես կողմնակի անձի:
Ցավոք, ես չեմ կարող հաստատել այն բաները, որոնք չեն եղել, նույնիսկ եթե Նաիրին հրապարակի ձայնագրություններ, որտեղ ես պատմում եմ, թե ինչպես եմ համալսարանում սիրախաղ անում յուրաքանչյուր հանդիպած աղջկա հետ, կամ որտեղ ես նախատում եմ Նիկոլին, կամ հայտնում եմ, որ ես չեմ վստահում ո՛չ Նիկոլականներին, ո՛չ Քոչարյանականներին: Եվ նույնիսկ եթե նա հրապարակի մի լուսանկար, որտեղ ես մերկ լողանում եմ, չնայած ... ես ազատ հայացքների տեր մարդ եմ»,- գրել է Լապշինը: Բլոգերը նաև ընդգծել է, որ այս ամբողջ աղմուկը ոչ թե վնասում է Փաշինյանին, այլ միայն ամրապնդում է նրա դիրքերը. «Նաիրին բարձրացնում է իշխող ուժի վարկանիշը»,- ընդգծել է Լապշինը: Աղբյուրը` Ալեքսանդր Լապշին |

«Էս տրամաբանությամբ կարող են ասել՝ թեկնածու չեն կարող լինել Գեղամ անունով մարդիկ». Գեղամ Մանուկյան
1712:54
«ԱՄՆ-ն, Իրանի հարցով կարգավորման շրջանակներում, կարող է Ուիթքոֆին փոխարինել Վենսով»․ #Fars
3612:51
«Կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
3512:42
«Եթե քաղաքական լուրջ կշիռ ունենայիք, ձեր առաջնորդը կլիներ պատկառելի դաշնակցական, փոխարենը Ռոբերտ Քոչարյանն է». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6412:30
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8912:12
«Ուժեղ քյաբաբի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց ձեթոտ պեռաշկի՝ ավտոբուսում, հավանական է». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
8812:06
«Կարող է արդյոք ընտրություններին մասնակցել «Ուժեղ քյաբաբ՝ Ստյոպի մոտ» անունով դաշինք». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7012:00
«ԸՕ փոփոխությամբ ուզում եք կոտրել քաղաքական ուժի ռեյտինգը». Արման Ղազարյան (տեսանյութ)
11411:42
