Տեղ գյուղում կոմբայնավարը պատահմամբ հատել է սահմանը

Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանին այսօր միջադեպ է տեղի ունեցել․ կոմբայնավարը պատահմամբ հատել է սահմանը, ինչից հետո ադրբեջանցիները արդեն մեր սահմանում կանգնեցրել են նրան, հաղորդում է «Հրապարակ»-ը:
Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, մանրամասնելով միջադեպը, նշել է․ «Կոմբայնը մտել էր դաշտերը՝ հնձելու, մի 10 մետր մտել էր իրենց սահմանը։ Եկել էին, որ կոմբայնը տանեին։ Առավոտից սահմանապահ զորքերի հրամանատարի հետ մինչև հիմա բանակցությունների մեջ էինք, նոր պրծանք, ամեն ինչ ավարտվեց։ Կոմբայնավարի հետ ամեն ինչ նորմալ է, ընդամենը մի 10 մետր է խախտել, բայց արդեն մեր տարածքում են կանգնեցրել կոմբայնավարին, թե ինչո՞ւ ես մտել մեր տարածք։ Որևէ վնաս չեն տվել կոմբայնավարին, ուղղակի առավոտից բանակցություններ էր գնում»։
Համայնքապետի խոսքով՝ ինքը տեխնիկա է բերել, հողը փորել են սահմանի երկայնքով, որպեսզի սահմանահատման դեպքեր այլևս չլինեն․ «Իրենց ղեկավարություն էլ եկավ, պայմանավորվեցինք, որ նման դեպքեր չլինեն։ Այդ սահմանից մինչև ձորի բերան 12 մետր է, այն ժամանակ, թե սահմանը ո՞նց են գծել, չգիտեմ, ձորի բերանից 12 մետր դեպի մեզ են գծել, որ ձորի բերանով գծեին, կպրծներ, կգնար։ Այդ մարդը 12 մետր գնացել է, հետո հետ է եկել, դա հիմք են ընդունել և եկել են մեր տարածքում կոմբայնավարին կանգնեցրել են: Իրենք GPS-ն են ցույց տալիս, թե մեր տարածքն է, ես էլ գյուղատնտեսական տեխնիկա եմ բերել, ռուսների, իրենց և մեր ներկայությամբ գծել ենք, որ այդ տարածքները էլ չխախտվեն»,- ասել է նա:

Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
8510:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
8810:36
««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
183Երեկ, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
187Երեկ, 17:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
145Երեկ, 16:12
Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել
384Երեկ, 14:37
Հրկիզել են Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը
125Երեկ, 13:30
NBC Los Angeles-ի ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
395Երեկ, 10:37