Ֆրանսիայում գործ է հարուցվել՝ Հիտլերի կերպարում Մակրոնին պատկերելու պատճառով

Ֆրանսիայի Տուլոն քաղաքի դատախազությունը գործ է հարուցել գովազդային վահանակի վրա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ադոլֆ Հիտլերի կերպարում պատկերելու համար, հաղորդել է France Bleu ռադիոկայանը:
Ռադիոյի տվյալներով՝ հետաքննությունը սկսվել է երեքշաբթի՝ կապված այն բանի հետ, որ օրերս Տուլոնում և Լա-Սեն-սյուր-Մեր կոմունայում հայտնվել են ֆոտոմոնտաժով պաստառներ: Մակրոնը պատկերված է Հիտլերի կերպարում, կողքին՝ կարմիր ֆոնի վրա, սպիտակ տառերով գրված է՝ «Ենթարկվի՛ր, պատվաստվի՛ր»: Գրված է նաև LREM հապավումը՝ Մակրոնի կուսակցության անվանումը («Առա՛ջ, հանրապետություն»)։

Դեպքի հետաքննությամբ զբաղվում է Տուլոնի ոստիկանության բաժանմունքի անվտանգության ծառայությունը: Գովազդային վահանակների վրա արված պատկերի հեղինակի դեմ՝ զրպարտության մեղադրանքով քննություն է սկսվել: Ինչպես նշում է ռադիոն, անցած հանգստյան օրերին գովազդային վահանակներից մեկի վրա հայտնվել է սև գույնի մակագրություն՝ գլխատառերով «ամոթ» բառը:
Var-Matin տարածաշրջանային թերթի տվյալներով՝ ծաղրանկարի հեղինակը տեղացի ակտիվիստ Միշել-Անժ Ֆլորին է, ով հայտնի է նման ակցիաներով: Նա այդ կերպ ցանկացել է հեգնանքով արտահայտվել Ֆրանսիայում սանիտարական նորմերի և բուժաշխատողների համար պարտադիր պատվաստումների մասին, նշում է հրատարակությունը:

«Հայրենի «հիբրիդագետները» նույն էնտուզիազմով չեն խոսում Ադրբեջանի կողմից վարվող նարատիվային պատերազմի մասին»․ Արա Պողոսյան
4017:48
«Աշխարհում և մեր երկրում «բռնոցի-պպզոցի» խաղն են խաղում»․ Մարգարիտ Եսայան
5017:24
«Այնպես արեք, որ փողոց իջնելու երես ունենաք»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
6717:06
ԴՕԿ կուսակցության ակցիան՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց
5816:54
«Իրավիճակի երկարաժամկետ կարգավորման և կայուն խաղաղության հիմքեր դեռ չկան»․ Արտակ Զաքարյան
6216:42
«Ադրբեջանը հստակ մշակված թշնամանքի քաղաքականություն է վարում»․ Տաթևիկ Հայրապետյան
5916:24
«Ինչո՞ւ լքեցիք դահլիճը․ sms եկա՞վ Կառավարությունից»․ լրագրողը՝ Լուսինե Քոչարյանին (տեսանյութ)
6916:06
«Մոտեցող ձմեռը զգաստացրել է շատերին». Գարիկ Քեռյան
6715:54