«ԿԳՄՍ նախարարի ճեպազրույցը կամ no comment». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԿԳՄՍ նախարարի ճեպազրույցը կամ no comment Լսում եմ ԿԳՄՍ նախարարի ճեպազրույցը Կամերային երաժշտական թատրոնը լուծարելու և Հ․ Պարոնյան թատրոնին միավորելու մասին։ Ոլորտին բացարձակ անտեղյակ մարդու խոսք․․․ շատ մտահոգիչ ու կցկտուր խոսք․․․
Մեկ անգամ ևս նախարարի շուրթերով հաստատվեց այս օրերին շրջանառվող հիմնական շարժառիթը․ թատրոնը լուծարվում է սիմֆոնիկ/երիտասարդական/ նվագախմբին տեղ հատկացնելու նպակակով։ Նախարարը չկարողացավ որևէ հիմնավորում նշել, խոսել լուծարվող թատրոնի ստեղծագործական խնդիրների, առաքելության, ֆինանսական միջոցների, ձախողումների կամ ձեռքբերումների, աշխատակազմի թվաքանակի, Պարոնյան թատրոնում «տեղավորվելու» արդյունքում հնարավոր անարդյունավետ պայմանների կամ կոլեկտիվի իրական թվաքանակի մասին։ Զրո մշակութային խոսույթ՝ ասես մի հանդը մյուսից առանձնացնող ցանկապատն են վերացնում․․․
Նախարարը չմոռացավ նշել, որ իրենք ելնում են երկրում վարվող մշակութայնին քաղաքականությունից։ Նախարարին և մյուսներին հիշեցնեմ, որ նախարարությունն արդեն տարիներ շարունակ չունի մշակութային քաղաքականության ո՛չ հայեցակարգ, ո՛չ ռազմավարություն, բնականաբար՝ ո՛չ էլ քաղաքականություն։
Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք՝ կամայական որոշումներ, մշակութային շահի ստորադասում, մշակույթի դերի ստորադասում։
Մենք անխուսափելիորեն պետք է ունենանք առանձնացված Մշակույթի նախարարություն, սա միանշանակ է․․․ թեև որևէ երաշխիք չկա, որ մեր ժամանակներում կնշանակվի ասենք Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի պես մեկը, որ ԿԳՄՍ նախարարին հաջորդող ճեպազրույցում, լրագրողի նախարարության աշխատատեղեր ստեղծելու քաղաքականության հարցին ի պատասխան, ասում է, որ գյուղերում հովիվի տեղ կա․․․ no comment...
Հ․ Գ․ Իսկ ադրբեջանական զորամիավորումներն արդեն երկու ամսից ավելի ներխուժել են Հայաստանի տարածք, համատարած քաղաքական վենդետաներ են ու մենք շարունակում ենք ապրել ասես բան չի եղել․․․»:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
58Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19228.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
151424.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
64923.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
66523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
245420.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
183419.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
86718.09.2026, 23:42