Տարօրինակ ակտիվություն՝ Հայաստանի շուրջ. «Ժողովուրդ»
![]() 917 Ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նկատենք, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից երկու օր անց։ Կրեմլի պաշտոնական հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, այնինչ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին հիշատակում չկա։ Կառավարության հաղորդմամբ՝ կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես՝ գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը: Ոչ մի խոսք այն մասին, որ Ալիևի հետ հանդիպումից երկու օր անց է եղել խոսակցությունը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ այսպիսի մանրամասն տեղեկություններ առկա չեն, միայն ընդհանուր է տրված, թե երկու կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ՝ առանց կոնկրետանալու Մինսկի խմբի ձևաչափի կամ գերիների վերադարձի վրա։ Սահմանային լարվածության ֆոնին ՌԴ նախագահի հանդիպումներն ու զրույցները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ բավականին ուշագրավ են՝ հաշվի առնելով սահմանագծման աշխատանքների ակտիվացման, ռուս սահմանապահների տեղակայման և անկլավների հանձման մասին տեղեկությունները։ Ու տպավորություն է, որ Հայաստանից դուրս որոշում են Հայաստանի ճակատագիրը, առանց մեզ հարցնելու»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
