«6 ամսվա ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 15 դեպք է արձանագրվել». Աշոտ Մելիքյան
![]() 1189 Ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ., 12:36 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների օրն արձանագրել են չորս դեպք, երբ խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը: «Իսկ նախընտրական փուլում՝ հունիսի 7-18-ն ընկած ժամանակահատվածում, արձանագրել ենք բռնության 2, այլ ճնշումների՝ 5 դեպք: Պետք է ասել, որ երկրորդ եռամսյակի ընթացքում՝ այդ միտինգների, բողոքի ակցիաների, զանգվածային այլ միջոցառումների ժամանակ արձանագրել ենք 20 դեպք, երբ ճնշվել է լրագրողի կամ օպերատորի գործունությունը: Եթե մենք սա համեմատում ենք նախորդ եռամսյակի հետ, ապա այստեղ աճն ակնհայտ է: Եթե առաջին եռամսյակում արձանագրվել է նման 8 դեպք, ապա այս եռամսյակում՝ 20»,- ներկայացրել է Մելիքյանը: Նա հայտնել է նաև, որ այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 8 դեպք՝ 9 տուժողով, իսկ առաջին եռամսյակում եղել է 7 դեպք՝ 8 տուժողով. «Առաջին կիսամյակի ընդհանուր ցուցանիշներով 6 ամսվա ընթացքում ֆիզիկական բռնության 15 դեպք է արձանագրվել՝ 17 տուժածով»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
