Ինչպես փոշիացնել հարկատուների փողերն ու փչացնել դիզայնը. ԻՔՄ
376 Երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ., 21:54 ԻՔՄ-ն հոդված է հրապարակել՝ «Ինչպես փոշիացնել հարկատուների փողերն ու փչացնել դիզայնը» վերնագրով. «Հուլիսի 7-ից Երևանում իր աշխատանքները սկսեց ոստիկանության նոր պարեկային ծառայությունը։ Այն փոխարինեց Երևանի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդին և ճանապարհային ոստիկանության Երևանի (առաջին) գումարտակին։ Նոր պարեկային ծառայությունն իր բովանդակությամբ և նորարարությամբ աննախադեպ է Հայաստանում։ Այն տարբերվում է գրեթե ամեն ինչով։ Փոխվել են ծառայողների ընդունելության կարգը, կրթության կազմակերպումը, կրթության բովանդակությունը, գործառույթները, զենքը, համազգեստը, մեքենաները, տեխնիկան, ինչպես նաև նոր անձնակազմ է ներգրավվել։ Սակայն հանրության շրջանում քննարկման առարկա դարձան ոչ թե այս բովանդակային փոփոխությունները, այլ մեքենաների դիզայնն ու տարբերանշանը՝ լոգոն։ Սուր քննադատության արժանացավ հատկապես նոր մեքենաների ձևավորումը։ Այն համեմատվեց Stimorol մաստակի լոգոյի հետ: Քաղաքացիները նաև բողոքեցին, որ մեքենաների վրա մեծամասամբ լատինատառ գրություններ են և հայերեն գրեթե չկա։ Խնդրին անդրադարձավ նաև Լեզվի պետական կոմիտեն՝ նշելով, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» օրենքից։ Կոմիտեից տեղեկացրել էին, որ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձել է հասկանալ, թե ինչպես է որոշվել խնդրահարույց դիզայնը, քանի որ այն չէր համապատասխանում ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում ներկայացված դիզայնին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«170 մետր. սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց». Վարդան Ոսկանյան (լուսանկար)
4519:00Իրանում ռեփերի են մահապատժի դատապարտել
11317:50«Չի ուզո՞ւմ թեկուզ ջրի շշեր ուղարկի Տավուշ, որ հետո հպարտանալու շանս ունենա»․ Սյուզի Բադոյան
9617:18«Քիչ առաջ ազատ արձակվեցի». Էդգար Ղազարյան
7816:48«Էդ անգրագետը հողից հասկանո՞ւմ ա, կռվե՞լ ա, որ իմանա»․ տավուշցիները՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)
9116:30Քաղաքացիները փակել են նաև Ապարան-Սպիտակ ճանապարհը (տեսանյութ)
9516:24«Սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»․ Հայր Դերենիկ (տեսանյութ)
10016:18«Տեղի է ունենում մեկ այլ էական իրադարձություն». Թաթուլ Հակոբյան
16015:00