Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Մաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել». ԱՀ ՄԻՊ

«Մաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել». ԱՀ ՄԻՊ
256
Երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ., 21:36

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:
Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:
Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:
Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը՝ առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:
Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»:

Աղբյուրը`   Գեղամ Ստեփանյան