Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ուզում եմ տեսնել այն ծնողների ձեռքերը, ովքեր հպարտ ասում էին՝ «պրծանք Արցախից ու մեր որդիները էլ չեն զոհվի»». Ն. Զոհրաբյան

«Ուզում եմ տեսնել այն ծնողների ձեռքերը, ովքեր հպարտ ասում էին՝ «պրծանք Արցախից ու մեր որդիները էլ չեն զոհվի»». Ն. Զոհրաբյան
4864
Չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ., 10:18

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը չի ավարտվել

Այսօր՝ լուսադեմին, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Սարատեղի կոչվող բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել և սկսվել է ինտենսիվ հրաձգություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Ծավալվել են տեղային մարտեր, որոնք ժամը 07։00-ի դրությամբ, դեռ շարունակվել են։

Այս պահի դրությամբ ունենք երկու վիրավոր, իսկ մեր 5 զինվորի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։

ՀՀ ՊՆ-ն նշում է, որ կան կորուստներ նաև ադրբեջանական կողմից, ինչն ինձ, մեղմ ասած, քիչ է մխիթարում։

Ակնհայտ է, որ բոլոր այն ուղղություններով, որտեղից Ադրբեջանը հիմա էլ Հայաստանից տարածքային ակնկալիքներ ունի, գրոհները շարունակվելու են ու մեր պատերազմը դեռ չի ավարտվել։

Ի դեպ, Զանգեզուրի միջանցքի մասով, որի «վրա» Ադրբեջանն ու Թուրքիան արդեն միջազգային ներդրողներ են հրավիրում. Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը նոր կապուղի կդառնա եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան։

Իսկ հիմա ես ուզում եմ տեսնել այն ծնողների ձեռքերը, ովքեր հպարտ ասում էին՝ «պրծանք Արցախից ու մեր որդիները էլ չեն զոհվի»։

Я не вижу ваши руки։

Հուսանք, որ մեր հինգ զինվորներն անվնաս կգտնվեն ու ապաքինում վիրավոր տղաներին»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան