Թուրքիան հերքել է Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին հայտարարությունները
![]() 839 Չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ., 15:54 Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ չի խոսել Բաքվի և Անկարայի միջև համատեղ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ բանակցությունների մասին, դեռևս ընթանում են 2 երկրների համատեղ զորավարժությունները, գրում է РИА Нововсти-ն՝ հղում անելով Sputnik Ադրբեջանին: Ավելի վաղ Sputnik Ադրբեջանը փոխանցել էր թուրքական խորհրդարանի ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ: «Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չի խոսել Բաքվի և Անկարայի միջև համատեղ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ բանակցությունների մասին։ Ավելի վաղ Oxu.Az գործակալությունը տարածել էր Շենթոփի խոսքերի սխալ թարգմանությունը»,- ասված է Sputnik-ի հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է գործակալությունը, մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կձևավորվի՞ արդյոք միացյալ թյուրքական բանակ, Շենթոփը հայտարարել է, որ առայժմ պայմանավորվածությունների շրջանակներում 2 երկրների համատեղ զորավարժություններն են անցկացվում: «Համատեղ միջոցառումներ նախատեսված են նաև ռազմական համագործակցության ոլորտում։ Այդ համաձայնագրերի շուրջ աշխատանքներ են տարվում։ Մեր գլխավոր կարգախոսը մեկ ազգ և երկու պետությունն է։ Դրա շուրջ բազմաթիվ բանակցություններ ու պայմանավորվածություններ են անցկացվել»,- ասել է խոսնակը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
