Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Միացյալ ազգերի կազմակերպության կոչը՝ Բաքվին և Երևանին

Միացյալ ազգերի կազմակերպության կոչը՝ Բաքվին և Երևանին
854
Չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ., 21:24

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը հարուցում է Միացյալ ազգերի կազմակերպության անհանգստությունը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
«Մենք անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին՝ ներառյալ վերջին միջադեպը, որի մասին տեղեկատվություն է ստացվել այսօր։ Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները՝ կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի և առկա հարցերը լուծել երկխոսության միջոցով»,– ասել է նա: