Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Որդու գերեզմանից վերադառնալիս վթարի է ենթարկվել Արցախում զոհված Դավիթ Այդոևի մայրը

Որդու գերեզմանից վերադառնալիս վթարի է ենթարկվել Արցախում զոհված Դավիթ Այդոևի մայրը
799
Հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ., 00:42

Այսօր որդու գերեզմանից Երևան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել և ծանր վիճակում՝ ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոևի մայրը՝ տիկին Լալին: Այս մասին տեղեկացնում է «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը:

«Այսօր որդու գերեզմանից Երևան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել և ծանր վիճակում՝ ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոևի մայրը՝ տիկին Լալին։ Նրան սպասում է բարդ վիրահատական միջամտություն»,- հայտնում է նա:

Հիշեցնենք, որ Դավիթ Այդոևն ազգությամբ եզդի էր։ Ծնվել է 2000թ-ի օգոստոսի 10-ին Սպիտակ քաղաքում, բայց մանկուց ապրել է Երևանում։ Սովորել է Հայ-ամերիկյան բժշկական քոլեջում։ Զբաղվել է թեթև ատլետիկայով։ Նա ի սկզբանե ծառայության է անցել Ջրականում։

Ըստ տեղեկությունների, հրամանատարի վիրավորվելուց հետո Դավիթն է ստանձնել զինվորների հրամանատարությունը, կարողացել է ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ գրագետ գործողություններ կազմակերպել ու գրավել հակառակորդի երկու դիրք: Այդ դիրքերից մեկն էլ իր պատվին է կոչվել՝ Այդոևի բլուր։ Ցավոք, Դավիթը հերոսաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին։ Նա տիկին Լալիի միակ զավակն էր:

Աղբյուրը`   Այսեր Իսայան