Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Բաքվում հայ ռազմագերիները 6 տարվա ազատազրկման դատապարտվեցին

Բաքվում հայ ռազմագերիները 6 տարվա ազատազրկման դատապարտվեցին
661
Հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ., 14:12

Բաքվի դատարանում ավարտվել է հայ ռազմագերիներ Եղիշե Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Գրիգոր Գևորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գևորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի, Գրիգոր Սաղաթերյանի և Էդուարդ Արմենի Կիրակոսյանի դեմ հարուցված շինծու գործերով դատավարությունը, գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Դատավճռի համաձայն՝ մեղադրյալներից յուրաքանչյուրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։