Մահացել է Արմեն Շեկոյանը

Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը:
Արմեն Շեկոյանը ծնվել է 1953թ. մարտի 28-ին, Երևանում: 1974թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1985թ.՝ Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1976-90թթ որպես խմբագիր և գլխավոր խմբագիր աշխատել է հրատարակչություններում ու խմբագրություններում («Ծիծեռնակ», «Գարուն», «Գրական թերթ», «Բանբեր», «Առավոտ»): 1982թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Աշխատել է նաև Երևանի պետական բժշկական ինստիտուտում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ 1990-92թթ եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1992-97թթ՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը։ Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունների, մանկական բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուների:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
142Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
280Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25317.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
37216.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60612.09.2026, 23:54