«Ֆրեսկո» 2021 միջազգային փառատոնն ստացել է 4000–ից ավելի հայտ 120 երկրից

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8–րդ միջազգային փառատոնը այս տարի կիրականացվի օգոստոսի 14-ից 29–ը՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:
Տեղեկացնենք, որ «Ֆրեսկո» փառատոնի 2021 թվականի ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրությանը մոտիվացնող, ոգևորող, զինվորներին մեծարող միջոցառումներով՝ սոցիալական համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, մարզային ծրագրեր, մոտիվացիոն հանդիպումներ:
Այս տարի փառատոնն ստացել է 4000–ից ավելի հայտեր 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ 43 երկրից:
Նախատեսվում է հյուրընկալել միջազգային անվանի կինոգործիչներ, արվետագտներ, ովքեր մեծ ներդրում ունեն հասարակական և մշակութային կյանքում:
Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive.» խորագրով: Փառատոնի շրջանակներում կստեղծվի մշակութային հարթակ, որտեղ ելույթ կունենան հայաստանյան և արտասահմանյան թե հայտնի, թե չբացահայտված ստեղծագործ անհատները և խմբերը, որոնք «առանց տոմսի» օրեր շարունակ կդառնան հանդիսատեսի առօրյայի անբաժան մասը: «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի. դասականից մինչև ժողովրդական:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ռուսաստանից ժամանող Ալեքսեյ Արխիպովսկու բացօթյա համերգը , ով հանդիսանում է «Բալալայկայի Պագանինի», «Երեք լարերի հանճարը» աշխարհում ռուսական երաժշտության սուրհանդակներից մեկը, վիրտուոզ՝ մեկընդմիշտ փոխած ժողովրդական գործիքի հնարավորությունների մասին պատկերացումները:
«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին:
Փառատոնի ծրագրում կհյուընկալվի Նատալյա Կրելը՝ «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտե» հասարակական միությունների համառուսական միության գործադիր տնօրեն, անվասայլակների պարի սպորտի ֆեդերացիայի փոխնախագահը, ով կիրականացնի «Մշակութային ինտեգրում» խորագրով դասընթաց սոցիալ - մշակութային գործիչների համար:
Փառատոնին նաև կհուրընկալվեն մի շարք արտասահմանյան հյուրեր, ովքեր տեղացի մշակութային գործիչների հետ միասին «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսի հետ՝ ժամանակավորապես դառնալով նրանց՝ կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:
Ֆրեսկո միջազգային փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաության գլխավոր աջակցությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:



Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
148Երեկ, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
33608.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
52107.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
57006.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
54806.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
43706.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
39406.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
76102.09.2026, 20:48