Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Երկրաշարժ Գեղարքունիքի մարզում

Երկրաշարժ Գեղարքունիքի մարզում
263
Հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ., 21:54

Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք․ այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 21:09-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 17:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում՝ 3 բալ և Շողակաթ գյուղում՝ 4 բալ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2 բալ, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ: