«Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զինված միջադեպերով». ՌԴ ԱԳՆ
![]() 1060 Ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ., 15:12 Մոսկվան լրջորեն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովի մեկնաբանության մեջ։ «Լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, տուժածներին և վիրավորներին մաղթում ենք ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված: Մոսկվան նաև կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացմանը, նշվում է հաղորդագրության մեջ: «Մտադիր ենք ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ՝ երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունների համաձայն»,- հավելել են ԱԳՆ-ում: |

«Առաջիկա շրջանում ՌԴ-ի քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ լինելու է ավելի կոշտ». Սուրեն Սուրենյանց
12320:24
Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
11020:15
Զելենսկին ժամանել է Սիրիա (տեսանյութ)
13220:05
«ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ երկուշաբթի օրը». Թրամփ
18419:27
«Նա սովորական վաճառական է». Ռուբեն Մխիթարյան
20317:48
«ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը չի կարող լինել առուծախի առարկա»․ Էդուարդ Շարմազանով
19516:48
«Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը միավորված ընդդիմությունն է»․ Սամվել Ֆարմանյան
18216:36
«Փաշինյանը գիտի, որ այդ քարտեզը հենց ինքն է դրել «կասկածի տակ»»․ Հակոբ Բադալյան
16016:18
