Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն բացօթյա համերգի ընթացքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին ներկայացնում են համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:
Համերգը տեղի կունենա երեկոյան ժամը 21։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում:
Համերգի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Տրիոյի կազմում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս)։
Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։
Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է ջազմեն Վահագն Հայրապետյանը։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
142Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
280Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25317.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
37216.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60612.09.2026, 23:54