Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ամեն բան շատ պարզ է․ միակ տարբերակը երկրորդն է»․ Հայկ Մարտիրոսյան

«Ամեն բան շատ պարզ է․ միակ տարբերակը երկրորդն է»․ Հայկ Մարտիրոսյան
279
Ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ., 17:36

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրականությունը շատ պարզ է.
Մոսկվան ոչինչ, բացարձակապես ոչինչ չի անում՝ Բաքվի ագրեսիան զսպելու համար: Ընդհակառակն՝ կանաչ լույս է վառել և սպիտակ քարտ տվել՝ այն իրականացնելու համար:
Ի՞նչ անել:
1. Ավելի մտնել Մոսկվայի հետույքը՝ հուսալով, որ ավելի այնտեղ խորը ավելի պաշտպանված կլինենք և որի արդյունքում ավելի վստահորեն Մոսկվան մեզ կնվիրի Բաքվին:
2. Կտրուկ պոկվել Մոսկվայի մահացու ճիրաններից և կտրուկ թեքվել դեպի Արևմուտք:
Միակ տարբերակը երկրորդն է:
Բոլոր նրանք, որոնք պնդում են երրորդ տարբերակի մասին՝ ոչ մի բան չանելու այլ ինքնուրույն հզորանալու վերացական ու անհնար մտքի՝ կա՛մ ուղղակի մտածելու և տեսնելու հետ խնդիր ունեն և կա՛մ ուղղակի սպասարկում են թշնամու օրակարգը:
Նրանք՝ ովքեր պնդում են առաջին տարբերակը՝ կա՛մ դարձյալ մտածելու հետ խնդիր ունեն և կա՛մ Հայաստանը կործանող Ռուսաստանի հատուկ ծառայությունների ուղղակի գործակալներ են և կամ ազդեցության գործակալներ:
Ամեն բան շատ պարզ է:
Չկա այլևս այլ տարբերակ՝ քան մեզ դավաճանած ու մեզ արդեն իսկ ամբողջությամբ թշնամուն վաճառած Մոսկվայի մահաբեր ժանիքներից կտրուկ ազատվելը:
Չկա այլ տարբերակ՝ քան մոսկովյան-բաքվյան գործակալ դավաճան ռեժիմից ազատվելը»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան