Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ադրբեջանցիները բոքսեր են կառուցում ու բարձունքներին տեղակայվում». Շուռնուխի գյուղապետ

«Ադրբեջանցիները բոքսեր են կառուցում ու բարձունքներին տեղակայվում». Շուռնուխի գյուղապետ
322
Շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ., 16:48

Ադրբեջանցի զինվորականները շարունակում են ինժեներական ակտիվ աշխատանքները Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածում, որտեղ տեղակայված են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը: Թե ինչ են պատրաստվում կառուցել, Արշակյանը դեռ չի կարող ասել։ Հստակ է մի բան՝ ադրբեջանցիները «բոքսեր» են կառուցում ու բարձունքներին տեղակայվում։

Արշակյանի խոսքով՝ ամեն գիշեր ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում Շուռնուխի մոտ գտնվող գյուղի տարածք։

Հարցին՝ ռուս խաղաղապահներն ուղեկցո՞ւմ են արդյոք ադրբեջանական շարասյանը, Արշակյանը տեղեկացրել է, որ միայն դիրքից դիրք տեղաշարժի ժամանակ են ուղեկցում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: