18 տարեկանից բարձր սովորողները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն․ նախագիծ
558 Շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ., 20:18 Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկում, որին առցանց մասնակցել են նաև Հայաստանից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները: Օրակարգում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հարցն էր և պատվաստումային գործընթացի ներկա իրավիճակը, հիվանդության տարածվածությունը: Խմբի անդամները մտքեր են փոխանակել համավարակի զսպմանն ուղղված ներկայումս կիրառվող միջոցառումների արդյունավետության և հետագա անելիքների անհրաժեշտության վերաբերյալ: Այս համատեքստում անդրադարձել են նաև ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-Ն և թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առողջապահության նախարարի հրամանի նախագծին, որով առաջարկվում է, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կամ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն COVID-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, առավելագույնը 72 ժամ վաղեմության: Ի դեպ, տվյալ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին: Միաժամանակ, պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող անձը կարող է ներկայացնել հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ: Հանդիպում-քննարկմանը շեշտադրվել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման, փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջի, ինչպես նաև պատվաստումային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև կորոնավիրուսային հիվանդության դրական դեպքերի հայտնաբերման, մեկուսացման, կոնտակտավորների հսկողության կիրառվող մեխանիզմներին և հետագա անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր: |
ՄԻՊ արագ արձագանքման խումբը գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում
4022:30Գնդապետ Մախսուդյանին ազատ են արձակել, նա վնասվածքներ ունի
6022:24Ավելի քան 20 քաղաքացու ոստիկանները բերման են ենթարկել
6622:18«Վարդենիսի ոստիկաններն իրենց կանանց ո՞ւմ հույսին են թողել, եկել Տավուշ, երևի թուրքերի՞ն են թողել». զոհվածի հայր
6722:00«Ուղղակի զարմացած եմ, թե ինչ կարգի վատ է իր ժողովրդին վերաբերվում Նոյեմբերյանի ոստիկանությունը». Արթուր Սարգսյան (տեսանյութ)
8921:48Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, նրա որդուն ու եղբորը
6321:36Հրմշտոցով փորձել են տանել նաև Բագրատ Սրբազանին. Ոստիկանությունը առանձնակի դաժանություն է ցուցաբերում
11321:24Ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (լուսանկար)
15721:00