«Հայկական հմայիլներն ավելի հին են, քան որոշ քաղաքակրթություններ». Սուքիաս Թորոսյան

Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿՈՄԻՔՍ կամ ծաղրաշար, պատկերների միջոցով ստեղծվող պատմություն։ Կոմիքսները ունենում են փոքրիկ փուչիկի տարածք որտեղ էլ գրում են տեքստը։Ճապոնացիները հիշեցին իրենց հին գրոտեսկ պատմություն նկարները և ստեղծեցին ազգային ՄԱՆԳԱՆ, չնայած այն դասական չիներենում արտասանվում է ՄԱՆՀՈՒԱ։ Ֆրանսիացիները պրոպագանդում են իրենց ԲԱՆԴԵ ԴԵՍԻՆԵ /ստրիպ պատմություններ/։ Բոլորն էլ ունեն պատմությունների ժապավեն իմաստը։ ՀԱՅԿԱԿԱՆԸ-ՀՄԱՅԻԼՆ Է, այն ավելի հին է քան որոշ քաղաքակրթություններ։ Հմայիլները ծագել են դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում եղել են մագաղաթների, զարդերի, հմայական խորհրդանիշներով փորագրված կիսաթանկարժեք քարերի ու փայտե դաղդղանների տեսքով։ Միջնադարյան հմայիլները ոլորան արված մագաղաթներ են, որոնց վրա գրվել են բուժիչ պահպանիչ աղոթքներ և զարդարվել մանրանկարչական նախշերով ու պատկերներով։ Ի՞նչ պակաս կոմիքսներ են։ Միգուցե մենք մեր ազգայինը ստեղծենք.....ասեմ որ ԱՄՆ ճգնաժամի տարիներին կոմիքսները մի ամբողջ երկրի եկամուտի աղբյուր էր, իսկ հիմա նույն կոմիքսների վրա Հոլիվուդում նկարվող կինոինդուստրիան է հարստանում և հարստացնում»։







Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
142Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
280Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25317.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
37216.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60612.09.2026, 23:54