Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն առաջիկայոմ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն առաջիկայոմ
546
Չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ., 08:36

Ուշադրություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-ի ցերեկը, 4-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝
Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-8-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի օգոստոսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.00C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.40C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ: