«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». ՀԵՊԹ-ի նվագախումբն ու արտիստները համերգներով հանդես են եկել Գեղարքունիքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երգի
պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի
շրջանակում հուլիսի 29-30-ին համերգներով հանդես են եկել Գեղարքունիքում:
Համերգները նվիրված էին Առնո Բաբաջանյանի 100-ամյակին. հնչել են անվանի կոմպոզիտորի և ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի՝ բոլորի կողմից սիրված ստեղծագործությունները:
Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Մարտունի և Վարդենիս քաղաքներում անցկացված համերգները՝ նշելով, որ ամեն ինչ արվել է, որպեսզի Երևանից դուրս՝ մարզերում և սահմանամերձ համայնքներում, Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախմբի և արտիստների ելույթները չզիջեն մայրաքաղաքում իրականացվող համերգային ծրագրերին:
«Իզուր չէ, որ համերգներն իրականացնում ենք «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի ներքո. պետք է սահմանամերձ համայնքներում, ամենուր, մեր առօրյայում շատացնենք մշակույթը, որպեսզի հաղթահարենք հոգեբանական ճգնաժամերն ու մեղմենք նմանատիպ տրամադրությունները»,- շեշտել է թատրոնի տնօրենը՝ տեղեկացնելով, որ այս խորագրի ներքո իրականացվող համերգները լինելու են շարունակական, և առաջիկայում դրանք կանցկացվեն Տավուշի մարզի Բերդավան, Բերդ, Ազատամուտ համայնքներում, իսկ ավելի ուշ՝ Սյունիքում՝ Դարբաս, Մեղրի, Կապան համայնքներում:
Հատկանշական է, որ համերգներից առաջ «Առնո Բաբաջանյան» թեմայով իր անհատական ցուցահանդեսով ներկայացել է թատրոնի նկարիչ Նարեկ Տերյանը: «Ներկայացրել եմ շուրջ 25 կտավ, որոնցից 15-ը բաբաջանյանական թեմայով են՝ կոմպոզիտորի դիմանկար և նրա ստեղծագործությունների հիման վրա ստեղծված աշխատանքներ: Ցուցադրության մեջ ներառված են նաև նատյուրմորտներ և այլ կոմպոզիցիաներ»,- տեղեկացրել է երիտասարդ նկարիչը:
Այն դիտարկմանը, թե արդյոք սահմանամերձ համայնքներում ներկայացվող այդ ցուցադրությունը կհամալրվի հարուստ և գեղեցիկ բնությունից ստացված ոգեշնչումներով, Նարեկ Տերյանը պատասխանել է. «Անշուշտ, կհամալրվի, քանի որ ամենաշատը ոգեշնչվում եմ բնությամբ, և շրջագայության ընթացքում իմ ներսում, աշխարհում ունեցած բացահայտումները բերելու և ցույց եմ տալու նաև մարդկանց»:
Թատրոնի արտիստ Միլենա Մելիքյանն էլ նշել է, որ Հայաստանի երգի պետական թատրոնն իր երկար տարիների պատմության մեջ ունի ձևավորված ավանդույթ՝ լինել սահմանում, զինվորի և սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչների կողքին:
«Չնայած այս ժամանակահատվածի բարդ մարտահրավերներին՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր գործունեությանը: Գեղարքունիքում իրականացված երկու համերգներն էլ տպավորիչ էին, քանի որ յուրաքանչյուրս փորձում ենք լինել մեր տեղում, մշակույթով հաղթահարել և դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- ասել է Միլենա Մելիքյանը և հավելել, որ ծրագրում ընդգրկված Առնո Բաբաջանյանի և Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները մեծ սիրով և ջերմությամբ են ներկայացրել տեղի հանդիսատեսին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
125Երեկ, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
135920.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
121619.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
65618.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
131118.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
60517.09.2026, 21:36