«Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհում են Երասխի անմիջական հարևանությամբ հողատարածքները»․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է տեսանյութ և կից հայտնել. «Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները:
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա:
Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները:
Հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը Երասխում հատկապես»:

Brent տեսակի նավթի գները գերազանցեցին մեկ բարելի համար 107 դոլարը
2521:12
Կեղծ օգտահաշիվներով փորձում են ՊՆ-ի էջերում արհեստական օրակարգեր ձևավորել. ՊՆ
3220:54
2020-ի այս օրը Ջրականում զոհվեց պատմաբան, հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը
5319:54
Էմմա Պալյանը նշանակվել է Ալեն Սիմոնյանի օգնական
5919:30
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համագործակցության ընդլայնումը արտակարգ իրավիճակներում
11019:12
«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
7618:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
8516:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
9115:36