Կամերային նվագախումբը համերգներով հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրություններում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ընդլայնված կազմով 5 համերգներով հանդես կգա Արաբական Միացյալ Էմիրություններում: Օգոստոսի 10-ին և 11-ին համերգները կանցկացվեն Դուբայի շքեղ օպերային դահլիճում: Երաժիշտներն արդեն իսկ ժամանել են Դուբայ, և նվագախումբն այսօր անց է կացնում առաջին փորձը:
Նշենք, որ համերգների դիրիժորներն են էրնսթ Վան Թիելը և Սթիվ Սիդվելը։ Համերգային ծրագրում հայտնի Joker ֆիլմի կինոերաժշտությունն է, ինչպես նաև ABBA, DISCO և West End սիմֆոնիկ շոու ծրագրերը:
Ի դեպ, Դուբայի օպերան բացվել է 2016 թվականին՝ դառնալով երկրի կարևոր խորհրդանիշներից մեկը: Առաջին համերգին հանդես է եկել Պլասիդո Դոմինգոն, այնուհետև օպերան հյուրընկալել է բազում աշխարհահռչակ մենակատարների ու երաժշտախմբերի: Այս բեմում հանդես է եկել նաև լեգենդար տենոր Խոսե Կարերասը: Կամերային նվագախմբի համար նշանակալի է հանդես գալ այս սրահում: Հավելենք, որ Հայաստանում նվագախմբի հաջորդ համերգը կկայանա սեպտեմբերի 9-ին:


Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
142Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
280Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25317.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
37216.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60612.09.2026, 23:54