Արխիվային բացառիկ փաստաթուղթ՝ Հովհաննես Քաջազնունուն բնակարան հատկացնելու վերաբերյալ

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հովհաննես Քաջազնունու բնակարանը՝ Երևանում
Ներկայացնենք բացառիկ արխիվային փաստաթուղթ՝ Հովհաննես Քաջազնունուն բնակարան հատկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքային գործադիր կոմիտեի կողմից 1925 թվականի մարտի 7-ին տրված տեղեկանքը: Փաստաթուղթը պահվում է Երևանի պատմության թանգարանում:
Տեղեկանքում հստակ նշված է շենքի հասցեն. Երևանում Քաջազնունուն տրամադրվում էր 2 սենյականոց բնակարան՝ 1-ին Գնունի փողոցում, թիվ 2 տանը, իսկ դա՝ ներկայիս Պուշկինի փողոցի թիվ 4/1 շենքն է:
Ականավոր քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ, տաղանդաշատ ճարտարապետ, պրոֆեսոր Հովհաննես Քաջազնունին Խորհրդային Հայաստան էր վերադարձել 1924-ին, նպատակ ունենալով օգնել հայրենիքին և զբաղվել զուտ իր մասնագիտությամբ՝ ճարտարապետությամբ: Քաջազնունին մահացավ 1938 թվականի հունվարի 15-ին, Երևանի բանտային հիվանդանոցում թոքաբորբից՝ 70 տարին դեռ չբոլորած: Ստալինյան բռնապետական ռեժիմի կողմից նա շինծու գործով ձեռբակալվել էր և պետք է գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին՝ Չեկայի եռյակի կայացված որոշման համաձայն, և այդ վճիռը ժամանակավորապես կարողացել էր կանխել բանտային բժիշկը»։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
142Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
280Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25317.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
37216.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60612.09.2026, 23:54