«Ստանում ենք ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում»․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է․ «Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում: Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար՝ ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գորգոռում, այսինքն՝ կատարում են խուլիգանական արարքներ:
Նման ահազանգեր ստանում ենք 2020թ. դեկտեմբերից սկսած:
Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող
կանխարգելիչ գործողություններից հետո»:

Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
4322:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
9822:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
5622:00
«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
5421:42
«Չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Հրանտ Բագրատյանը քաղաքական առումով ինչ-որ մի բան կարող են անել». Վիլեն Գաբրիելյան
7121:24
Արսեն Ոսկանյանը նշանակվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ
7221:12
«Չի բացառվում, որ առաջիկայում էլ նմանատիպ դեպքեր լինեն». Վիլեն Գաբրիելյան
6421:00
«Դե հիմա զինվոր ա, որը որ հայտնվել է ՀՀ-ում, կրիմինալ սովորական միջադեպ ա». Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)
7120:54