Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Բայդենը մոլորվել է Սպիտակ տան մուտքի մոտ

Բայդենը մոլորվել է Սպիտակ տան մուտքի մոտ
963
Չորեքշաբթի, 11 օգոստոսի, 2021 թ., 13:06

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի մոտ անտեսել է անվտանգության գործակալի ցուցումները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Միջադեպի տեսագրությունը հրապարակել է The Hill պարբերականը։
ԱՄՆ-ի ղեկավարը Վաշինգթոն է վերադարձել Դելավեր նահանգ կատարած գործուղումից: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է գործակալն ուղղորդել նրան՝ Սպիտակ տուն մտնել հատուկ ճանապարհով, իսկ ինքը սիզամարգով առաջ է անցել: Այնուամենայնիվ, քաղաքական գործիչը չի լսել ցուցումը և գնացել է անվտանգության աշխատակցի հետևից։
Այս միջադեպը քննադատության նոր ալիք է առաջացրել 78-ամյա Բայդենի շուրջ։ Հանրապետական քաղաքական գործիչները վրդովվել են, որ նախագահը մոլորվել է իր նստավայրի մուտքի մոտ և հերթական անգամ կասկածի տակ են դրել նրա ճանաչողական ունակությունները։