Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Ադրբեջանցի դիվանագետը վիրավորել է Ժիրինովսկուն և ռուսներին՝ նրանց անվանելով «խոզեր»

Ադրբեջանցի դիվանագետը վիրավորել է Ժիրինովսկուն և ռուսներին՝ նրանց անվանելով «խոզեր»
1125
Չորեքշաբթի, 11 օգոստոսի, 2021 թ., 16:00

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեն հանդես է գալիս Ժիրինովսկու և ռուսների հասցեին վիրավորանքներով, հնչել են «խոզեր», «էշ» և այլ արտահայտություններ:
Այսպիսով դիվանագետը պատասխանել է Ժիրինովսկու հայտարարություններին, որոնք ադրբեջանական կողմը համարել էր վիրավորանք ուղղված երկրի ղեկավարությանը։
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից պահանջում է քրեական գործ հարուցել ադրբեջանցի դիվանագետի արտահայտություններից հետո։
«Նամակ կուղարկենք հանրապետության ղեկավարին՝ տեղում քրեական գործ հարուցելու պահանջով։ Քանի որ դրանք բոլորը վիրավորանքներ են․․․ Դա հրեշավոր, միջնադարյան պահվածք է: Նույնիսկ ժողովրդի մեջ դա արդեն չկա, իսկ դա անում է պրոֆեսորը»,- ասել է Ժիրինովսկին։
Նա նաև տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ հենց Վահաբզադեն է հանդես եկել վիրավորանքով՝ ենթադրելով, որ «դա խորհրդային իշխանության բոլոր տարիների ընթացքում կուտակված ատելությունն է»:
«Նա անհաջողակ է, իսկ դրա մեղավորը ռուսներն են»,-հայտարարել է քաղաքական գործիչը:
Ժիրինովսկիի խոսքով՝ առկա է Ռուսաստանին և նախկին ԽՍՀՄ երկրներին հակադրելու գործընթաց և նախատեսվում է Միջին Ասիայում ընդլայնել «հակառուսական» նախագիծը:

Ադրբեջանցի դիվանագետը վիրավորել է Ժիրինովսկուն և ռուսներին՝ նրանց անվանելով «խոզեր»