ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին. «Ժողովուրդ»
![]() 361 Ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ., 09:25 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն առաջիկայում հարցաքննության է հրավիրելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին։ Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարին և փորձել էր պարզաբանումներ ստանալ, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ՝ այդ ավտոմատ համակարգը նորից վերադարձնելու և այդ գործընթացը նորից վերսկսելու համար, և իրեն հայտնել էին, որ կատարվում են քննչական գործողություններ, ու նշանակվելու է համապատասխան ոլորտի փորձաքննություն։ Եվ, ահա, այս գործի շրջանակներում ԱԱԾ-ում առկա է դատավորների ցուցակ, որոնք պետք է առաջիկայում հարցաքննվեն։ Գագիկ Ջհանգիրյանն այս մասով ասել էր. «Որովհետև իրենք ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլ ասացին, որ նաև այդպիսի ապացույցներ ունեն կոնկրետ գործերով։ Հետևաբար այդ խնդիրը պետք է դառնա նախաքննական լուրջ քննության առարկա»։ Առաջիկայում լուրջ հարցաքննություններ կլինեն։ Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
