Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Ուկրաինա մեկնելուց առաջ Մերկելը կայցելի Ռուսաստան

Ուկրաինա մեկնելուց առաջ Մերկելը կայցելի Ռուսաստան
839
Ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ., 15:24

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Ռուսաստան և Ուկրաինա, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Նա հայտարարել է, որ Մերկելը Մոսկվա կժամանի օգոստոսի 20-ին: Զայբերտի խոսքով՝ Մերկելը մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։
«Ծրագրի մանրամասները կտեղեկացնենք հաջորդ շաբաթվա սկզբին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերկելի այցը Կիև նախատեսված է օգոստոսի 22-ին։