Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Որ ասում ենք՝ Պաշտպանության բոլոր նախարարներին պետք է ցցի հանեք, չեք հավատում»․ Պավլիկ Մանուկյան

«Որ ասում ենք՝ Պաշտպանության բոլոր նախարարներին պետք է ցցի հանեք, չեք հավատում»․ Պավլիկ Մանուկյան
469
Շաբաթ, 14 օգոստոսի, 2021 թ., 00:30

«Աշարհում լուրջ խաղացողներ են ի հայտ գալիս։ Եվ այս բարակ մազը որ կա՝ Սյունիքը, մեր կենսաբանական ողնաշարը, ինչպես կասեր Նժդեհը, դա միայն մեզ համար չէ, որ ողնաշար է, այլ նաև այլ գերտերություների։ Այս էլ որերորդ անգամ մենք մեր մարմնով փակում ենք այլոց մահաբեր դարպասները»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով երկրի առջև ծառացած ներքին և արտաքին վտանգներից՝ մտահոգություն հայտնեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։

«Որ ասում ենք՝ մեր Պաշտպանության բոլոր նախարարներին պետք է ցցի հանեք, դուք չեք հավատում․ այդ տասնյակ հազարավոր զոհերի, բանակը կազմաքանդելու հեղինակներին այսօր դուք բերեցիք իշխանության, տվեցիք ապահով ապրելու իրավունք»,- ասաց նա։

Շարունակելով խոսքը՝ ազատամարտիկը կոչով դիմեց արտախորհրդարանական ուժերին․ «Դիմակահանդեսն ավարտված է։ Փոքրիկ ուշացման դեպքում, մենք կարող ենք անդառնալի կորուստներ ունենալ, բայց համախմբման դեպքում՝ շատ արագ կորցրածը հետ ենք բերելու։ Ադրբեջան կոչվածը չի՛ լինելու, չի՛ եղել այդպիսի պետություն և իրավունք էլ չունի լինելու»,- ասաց Պ․ Մանուկյանը։