Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները․ ԶԼՄ

Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները․ ԶԼՄ
989
Կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ., 14:24

Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները, հաղորդում է Al Arabiya-ն:
Աղբյուրի տվյալներով ՝ իշխանության փոխանցումը Աֆղանստանի գործող իշխանություններից անցումային շրջանի վարչակազմին տեղի կունենա այսօր երկրի մայրաքաղաքի նախագահական պալատում:
Որոշ ժամանակ առաջ Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզաքվալը Tolo News հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ «Քաբուլը հարձակման չի ենթարկվի, իշխանության անցումը կանցնի խաղաղ ճանապարհով»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, «Թալիբան» արմատական շարժման կազմավորումները կիրակի հարձակում են սկսել Քաբուլի վրա: