«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի մեկնարկեց Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով: Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո «Ֆրեսկոյի» համահիմնադիրներ Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանը ազդարարեցին մեկնարկը՝ կարևորելով հատկապես հիմա Տավուշում ամուր ոգին և հոգևոր արժեքները պահելու գաղափարը։
Համերգային ծրագրին հաջորդեցին ֆիլմերի դիտում-քննարկումները։
Նախօրեին Իջևանում ևս Տավուշի Թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական Կենտրոնի կինոդահլիճում անցկացվեցին ֆիլմերի դիտում-քննարկումներ՝ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ներկայությամբ։
Ցուցադրվեց Շահեն Նազարենկոյի «Հայոց Ասպետաց Հավատամքը» (Հայաստան) ֆիլմը, որի նկարահանումներն իրականացվել են մինչ պատերազմը, իսկ ֆիլմը վերջնական տեսքի բերվել է 44-օրյա պատերազմից հետո։ Հաջորդիվ ցուցադրվեց ռեժիսոր Թամարա Ցոցորիայի «Բարձունքի հատակից» (Ռուսաստան) ֆիլմը, որի հիմքում Ռուսաստանի պարալիմպիկ խաղերի երկակի չեմպիոն Ա. Մոշկինի պատմությունն է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ից 29–ը Հայաստանում անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
138Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
275Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60512.09.2026, 23:54