Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ». ԱԳՆ խոսնակ

«Չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ». ԱԳՆ խոսնակ
781
Երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ., 15:18

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։
Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։
Ճշգրտող աշխատանքները շարունակվում են»:

Աղբյուրը`   Վահան Հունանյան