Ով կզբաղեցնի ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնը. մանրամասներ. «Ժողովուրդ»
![]() 907 Երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ., 09:36 «Ինչպես հայտնի է, օգոստոսի 4-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել է պաշտոնից՝ կենսաթոշակի տարիքը լրանալու հիմքով: Ասել է թե՝ երկու օր է, ինչ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունում ակտիվ խոսակցություններ են, որ Ստեփան Մելքոնյանի տեղը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ են նշանակելու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին: Ինչպես նախկինում գրել էինք, հնարավոր է նաև ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակել գեներալ մայոր Եսայի Մկրտչյանին, որը ԱԱԾ հետախուզության դեպարտամենտի պետն է և համարվում է պրոֆեսիոնալ համակարգում: Ինչևէ, մեզ հասած լուրերի համաձայն՝ արդեն որոշումը վերջնական կայացած է, և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ջանքերի շնորհիվ ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվելու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Աղաջանյանը Արցախի ԱԱԾ տնօրենն էր, որն ազատվեց 44-օրյա պատերազմից հետո»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
